Կանայք երբ դժգոհ եք ձեր արտաքինից


20:58 , 19 հոկտեմբեր, 2013

Մեզանից քչերն են գոհ իրենց մարմնից, արտաքին տեսքից և միշտ էլ հնարավոր է գտնել աննշան կամ էլ վառ արտահայտված թերություններ, գծեր, որոնք կցանկանայինք չունենալ կամ գոնե փոխել: Իսկ ինչու՞ մենք չենք կարողանում մեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կանք:
Շատերս փորձում ենք դուր գալ շրջապատին, և այդ դեպքում, կարծես, արհեստականն ավելի շատ է և անձը զրկվում է «իր մարմինը զգալու զգացողությունից»: 

«Ինչպիսի՞ն եմ ես ուրիշների համար». այսպիսի հարց հաճախ ենք տալիս ինքներս մեզ, գուցե ոչ գիտակցորեն, բայց ենթագիտակցորեն` այո: Թերևս, այս որոնումներից, ծնվում են իդեալներ, և յուրաքանչյուրս իր մեջ ստեղծում է իդեալ, կերպար, որին ձգտում է նմանվել կամ պատկերացնում է իրեն այդպիսին: Սակայն եթե տարիները մեր հանդեպ անխնա են և կատարում են իրենց սև գործը, ապա իդեալը զերծ է ժամանակի ճնշումից. այն միշտ գեղեցիկ է և երիտասարդ: Իսկ միգուցե խնդիրը մե՞ր մեջ է, և նախ մենք պետք է սիրենք և ընդունենք մեր արտաքինը: Երևի ավելի ճիշտ է չվազել իդեալների ետևից, և փորձենք գնահատել ու ընդունել ինքներս հենց այսպիսին:
Այս դեպքում կհարցնենք ինքներս մեզ. «Ինչպիսի՞ն եմ ես ինձ համար»:

ՍԿՍԱԾ ԴԵՌ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Ե՞րբ ենք սկսում մտածել մեր արտաքին տեսքի մասին: Ինչպես նշում են հոգեբանները, սեփական անձի և արտաքինի նկատմամբ հարգանքը պետք է սկսել ձևավորել դեռևս մանկուց, քանի որ մանկությունից երեխան զգում է շրջապատի վերաբերմունքը, տեսնում, թե ինչպես է մայրը խնամում, կերակրում ու վերաբերվում իրեն: Սա նշանակում է, որ նույնիսկ մոր հայացքը և, հատկապես, քննադատական հայացքը, շատ կարևոր է երեխայի հետագա ինքնագնահատականի համար: Պակաս կարևոր չէ նաև խոսքերի դերը. ծնողները առավել հաճախ փորձում են ապահովել երեխաների բոլոր պահանջները, միշտ նշում են դրական կողմերի և լավ հատկությունների մասին, սակայն ճիշտ է երեխային տալ հավասարակշռված ինֆորմացիա, որպեսզի ավելի հասուն տարիքում կարողանա ճանաչել և շտկել բացասական կողմերը:

ԱՍԱ՛, ՀԱՅԵԼԻ՛, Ո՞Վ ԿԱ ԻՆՁՆԻՑ ԳԵՂԵՑԻԿ… 

Ին՞չ զգացողություն ենք ունենում, երբ նայում ենք հայելուն:
Գուցե շա՞տ գոհ ենք մեր տեսքից, թե՞ հակառակը` հիասթափված ենք և հուսալքված: Միգուցե վերջին տարբերակը ավելի հատկանշական է շատերին… և հայելուն նայելիս բախվում են երկու հակադիր իրականություն:

Բանն այն է, որ մենք մեր մարմինը չենք տեսնում, այլ զգում ենք ներսից: Հայելին մի գործիք է , որի միջոցով մենք կարողանում ենք տեսնել մեզ, սակայն` ուրիշի աչքերով:
Եթե այդ «ուրիշի աչքերովը» անվանենք երկրորդ հայացք, ապա ավելի քննադատաբար կվերաբերվենք մեր արտացոլքին, քանի որ որպես կանոն, ուշադրության են արժանանում ոչ թե դրական, այլ բացասական կողմերը:

Իսկ ո՞րն է պատճառը, որ մենք չենք ընդունում հայելու անդրադարձը:

Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ օրական տասնյակ գովազդային հոլովակներ և նկարներ ենք տեսնում, իսկ այդ նկարներում (որպես կանոն) կանայք են` իդեալական արտաքին և կազմվածք ունեցող մարդիկ, որոնք իրականում թվային ֆոտոխցիկի և համակարգչային ծրագրերի արդյունք են: Հայտնի մոդել Կլաուդիա Շիֆերը հարցազրույցներից մեկում ասել է. «Նույնիսկ ես նման չեմ Կլաուդիա Շիֆերին»: 

Շարունակությունն՝ այստեղ