20:11 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգի Ազամգրահ շրջանում առնվազն 37 մարդ է մահացել տնային պայմաններում պատրաստված ալկոհոլ օգտագործելու պատճառով՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ութար-Փրադեշ նահանգի գլխավոր նախարար Աքշիլեշ Յադավը կարգադրել է աշխատանքից հեռացնել տասը մարդու, այդ թվում՝ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք վերահսկում են արտադրանքի որակը, և ոստիկաններին, որոնք ստուգումներ են անցկացնում տեղում:
Հաղորդվում է, որ տնային պայմաններում պատրաստված ալկոհոլը մեծ քանակությամբ վաճառվում է շրջանի խանութներում:
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերին Արևմտյան Բենգալիա նահանգում ալկոհոլային թունավորման հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ: