16:37 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռուպերթ Մերդոկը վերընտրվել է 21stCenturyFox մեդիակորպորացիայի տնօրենների խորհրդի ղեկավար, հայտնում է Variety-ն: Դա տեղի է ունեցել երեկ` Լոս Անջելեսում կայացած տնօրենների խորհրդի նիստի ժամանակ:
Վերընտրվել են նաև տնօրենների խորհիդի մյուս անդամները: Դա եղել է տնօրենների խորհրդի առաջին հավաքը այն ժամանակից ի վեր, երբ News Corp.-ը բաժանվեց 2 ընկերության: Մեկը 21st Century Fox-ն է, որում կենտրոնացած են հեռուստաալիքները, արբանյակային ու մալուխային հեռուստատեսությունը, իսկ երկրորդը, որը թեև պահպանել է News Corp. անվանումը, ներկայում միավորում է ամբողջ աշխարհի միայն տպագիր պարբերականները: