Հետաձգվել է Պելեի այցը Վրաստան


16:18 , 19 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Էդսոն Արանտես դու Նասիմենտուն, նույն ինքը ֆուտբոլի արքա Պելեն, հետաձգել է հոկտեմբերի վերջին նախատեսված իր այցը Վրաստան:

Այդ մասին ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել է Մշակույթի, սպորտի, տուրիզմի և գործարար կապերի միջազգային հիմնադրամի նախագահ Նիկա Պատարկալիշվիլին: Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստը պետք է ներկա լիներ Վրաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի մինչև 21 տարեկանների հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլի միջազգային մրցաշարին, որը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ը անցկացվելու էր Թբիլիսիում: Համաշխարհային ֆուտբոլի 150 և վրացական ֆուտբոլի ստեղծման 115 ամյակներին նվիրված այդ ստուգատեսը հետաձգվել է կազմակերպչական խնդիրների պատճառով: Նոր ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: