16:12 , 19 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ադրիան Մուտուի նախկին ակումբները ռումին ֆուտբոլիստ Ադրիան Մուտուի հետ միասին պետք է փոխհատուցում վճարեն Լոնդոնի «Չելսիին»: Հիշեցնենք, որ 2004 թ. սկանդալային Մուտուն, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Այաչչոյում», ձախողեց դոպինգ-տեստը. նրա արյան մեջ թմրանյութ հայտնաբերվեց: Հենց այդ պատճառով «Չելսիի» հետ Մուտուի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց, որից հետո ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց «Լիվոռնո», իսկ այնուհետև` «Յուվենթուս»:
2010 թ. որոշում ընդունվեց, որ Մուտուն աշխատանքային պայմանագրի խզման համար «արիստոկրատներին» պետք է փոխհատուցում վճարի 14 մլն ֆունտ ստեռլինգի չափով: Այժմ ՖԻՖԱ-ն որոշել է, որ «Լիվոռնոն» ու «Յուվենթուսը» նույնպես մեղավոր են այդ գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ