15:24 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լիբանանում առևանգված թուրք օդաչուները շուտով ազատ կարձակվեն: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Լիբանանի ՆԳ նախարար Մարվան Շարբելը:
Լիբանանի ՆԳ նախարարը չի հստակեցրել թուրք օդաչուներին ազատ արձակելու մանրամասները:
Հիշեցնենք, որ օգոստոսին թուրք օդաչուները Բեյրութում առևանգվել էին հյուրանոց գնալու ճանապարհին: Առևանգման պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել է Zuwar Al Rida խմբավորումը: