15:12 , 19 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Կահիրեի ոստիկանական ակադեմիայում այսօր սկսվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարության 8-րդ նիստը: Այս մասին հաղորդում է«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրի` դատավարությունը կլինի դռնփակ և կտևի երեք օր: Հերթական նիստի ժամանակ դատարանը ցանկանում է լսել Ընդհանուր հետախուզության ծառայության նախկին ղեկավար Մուրադ Մուաֆիի և Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին պետ Մուստաֆա Աբդել Նաբիի ցուցմունքները:
Երկրի նախկին ղեկավարը, նրա երկու որդիները, և ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են 2011 թ.-ի հեղափոխական իրադարձությունների ժամանակ սպանված հարյուրավոր ցուցարարների մահվան մեջ:
Մուբարաքը և ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին 2012 թ.-ի հունիսի 2-ին դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Սակայն այս տարվա հունվարի կեսերին վերաքննիչ դատարանը բավարարեց նախկին նախագահի փաստաբանների պահանջը և նոր լսումներ նշանակեց: Բացի ցուցարարների սպանությունից` Մուբարաքը մեղադրվում է նաև Իսրայելին իջեցված գներով գազ մատակարարելու մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ