Հուսով եմ, որ Կասիլյասը կմնա «Ռեալում», կխոսեմ նրա հետ. Անչելոտի


14:05 , 19 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարեց, որ ապագայում կմտածի թիմը լքելու մասին, ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր հերթին հայտարարեց, որ կխոսի ֆուտբոլիստի հետ:

«Ես չեմ խոսել Կասիլյասի հետ իր հնարավոր հեռանալու մասին: Նա մեծագույն դարպասապահ է և իսկական ավագ, ով օգնում է իր թիմին, երբ նույնիսկ չի խաղում: Հոսով եմ, որ նա կմնա «Ռեալում», քանի որ նրա ներկայությունը շատ կարևոր է թիմային մթնոլորտի համար: Ճիշտ կլինի նրա հետ խոսել»,-Անչելոտիի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը: