Դատարանը Բեռլուսկոնիին կհեռացնի քաղաքականությունից


13:35 , 19 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Միլանում դատարանը կսահմանի ժամկետ, որի ընթացքում երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, ով մեղավոր է ճանաչվել ֆինանսական խարդախության գործով, կարգելվի զբաղեցնել պետական պաշտոն:

Ի սկզբանե նախկին վարչապետը քաղաքականությունից հեռացվել էր հինգ տարի ժամկետով, սակայն վերաքննիչ դատարանն օգոստոսի սկզբին վճռել էր, որ այդ ժամկետը պետք է վերանայվի և նվազեցվի՝ հաշվի առնելով հանցագործության բնույթը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Ենթադրվում է, որ ներկայիս դատալսումները կտևեն մեկ օր, իսկ պետական պաշտոն զբաղեցնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու արգելքը կկրճատվի՝ մինչև երեք տարի կամ մեկ տարի ժամկետով: Նշանակված նոր ժամկետը կարող է բողոքարկել ինչպես Բեռլուսկոնին, այնպես էլ իտալական դատախազությունը: Սիլվիո Բեռլուսկոնին այլևս չի կարող մասնակցել ընտրություններին որպես թեկնածու:

Միևնույն ժամանակ Իտալիայի վերին պալատը քննարկում է նախկին վարչապետին սենատորների կազմից հանելու հարցը: