12:59 , 19 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Բրազիլական Սանտուս նավահանգիստում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում մեծ թվով շաքարի կորուստ է եղել:
bbc.com կայքը տեղեկացնում է, որ հրշեջներից 6 ժամ է պահանջվել` մարելու համար բռնկված խոշոր չափերի հրդեհը:
Նշվում է նաև, որ հրդեհի հետևանքով տուժել են 4 մարդ:
Հիշեցնենք, որ Բրազիլիան համարվում է շաքարի արտահանման գլխավոր երկրներից մեկը: Այս դեպքից հետո շաքարավազի գները կտրուկ աճել են, սակայն բրազիլական իշխանությունները շտապել են հանգստացնել ժողովրդին` հավաստիացնելով, որ շաքարի մնացյալ պահեստները մնացել են անվտանգ: