12:53 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի օդանավակայաններից ամենաշատ թվով ուղևորների փոխադրել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանը:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը` վկայակոչելով Վրաստանի քաղաքացիական ավիացիային, 2013թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքային օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 97 հազար 942 ուղևորի՝ 17%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Գործակալության տվյալներով` 2012թ. Թբիլիսիի օդանավակայանը փոխադրել է 963 հազար 109 ուղևորի, իսկ 2011թ.՝ 799 հազար 592: