13:02 , 19 հոկտեմբեր, 2013
Մեքենաների մոդելներ պատրաստող և լուսանկարիչ Մայքլ Փոլ Սմիթը վերջին 25 տարիներին զբաղվել է մանրակերտ ավտոմեքենաներ պատրաստելով և դրանք լուսանկարելով: Նա քանդակել է մի մտացածին ամերիկյան քաղաք 1950-ականների ոճով, որն անվանել է Էլջին Փարք: Հենց այստեղ էլ նա տեղադրում է իր պատրաստած ավտոմեքենաները: Նրա պատրաստած մոդելներն այնքան մանրակրկիտ են, որ լուսանկարին նայելիս թվում է, թե դրանք իրական մեքենաներ են:
