12:40 , 19 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Ձվի շուկայի նկատվող թանկացումն անտրամաբանական է, ոչ արդարացված, օբյեկտիվ պատճառ չեմ տեսնում: Թանկացումն անկազմակերպ, տնտեսական ոչ օպտիմալ քաղաքականություն վարելու հետևանք է»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, ԳԱ սննդի անվտանգության պետական ծառայությունը, ՏՄՊՊՀ-ն են պատասխանատու, որպեսզի վերահսկեն շուկաներում նկատվող թանկացումները, բայց այդ կառույցները էֆեկտիվ չեն աշխատում, մշտապես ասում են, որ պլանային ստուգումներ են նախատեսված, այսինքն` օպերատիվ արձագանք չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ