Պուտինին առաջարկում են ստեղծել միգրացիոն օմբուդսմենի պաշտոն


12:15 , 19 հոկտեմբեր, 2013

Պուտինին առաջարկում են ստեղծել միգրացիոն օմբուդսմենի պաշտոն Panorama.am-ը գրում է.

ՌԴ-ում առաջարկում են նախագահին կից ստեղծել ազգային հարցերով կամ միգրացիոն քաղաքականության հարցերով օմբուդսմենի պաշտոն, ով կենթարկվի նախագահին և լիազորված կլինի կոորդինացնել ոլորտի հարցերով զբաղվող գերատեսչություններն ու կառույցները: Այս մասին գրում է «Իզվեստիան»:

Նման պաշտոն ունենալու անհրաժեշտությունը տեսնում են ազգային հարցերով խորհրդի անդամները, որոնք կարծում են, որ միայն օմբուդսմենը կարող է խնդրահարույց այդ ոլորտում կարգուկանոն բերել, ի վերջո արդեն հնարավոր կլինի կոնկրետ ինչ-որ մեկից պահանջել գործողություններ և քայլեր, իսկ դրանց անարդյունավետ լինելու դեպքում նրան կանչել պատասխանատվության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ