11:55 , 19 հոկտեմբեր, 2013Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
6 Մադագասկար

Մադագասկարը ոչ միայն երկրագնդի չորրորդ ամենամեծ կղզին է, այլև աշխարհի ամենագողտրիկ վայրը: Այն սկզբում պատկանել է Աֆրիկային, սակայն մոտ 15 միլիոն տարի առաջ առանձնացել է Աֆրիկայից: Այդ ժամանակից ի վեր տեղի բուսական և կենդանական աշխարհը առանձնահատուկ կերպով է զարգացել: Այս կղզում են աճում աշխարհի ամենահիասքանչ ծառերը, որոնցից ամենանշանավորը բաոբաբն է: Այն գազարի ձև ունեցող հաստաբուն ծառ է, որն աչքի է զարնում իր բարձր ճյուղերով, որոնց երկարությունը կարող է հասնել 24 մետրի: Լեմուրները (կիսակապիկները), որոնք միայն այս կղզում և հարակից մի քանի կղզիներում են հանդիպում, նույնպես հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար: Քանի որ երկիրն աղքատ է, որսագողությունն այստեղ տարածված է: Բնապահպանները հուսով են դադարեցնել այն, քանի որ դա կործանարար ազդեցություն է գործում կղզու վրա:
7 Ալկատրաս, ԱՄՆ

Ալկատրասն անկասկած Ամերիկայի ամենահայտնի կղզին է: Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի կենտրոնում տեղակայված այս փոքր ժայռեղեն կղզին շահագործվել է իբրև ռազմական պահակակետ, ինչպես նաև իբրև բանտ: Լեյտենանտ Խուան Մանուել դե Այալան առաջինն էր, ով դեռևս 1775 թ.-ին հասավ այն բանին, որ կղզու անունը հայտնվի քարտեզի վրա: Նա կղզին անվանեց «Իսլա դե լոս Ալկատրասես», որը թարգմանաբար նշանակում է հավալուսնիկների (թռչնի տեսակ) կղզի: Այս անունն ընտրվել էր այն պատճառով, որ կղզում բնակվում էին ծովային թռչուններ: ԱՄՆ բանակն այնտեղ 1853 թ.-ին պաշտպանական նկատառումներից ելնելով զորակայան կառուցեց: Հետագայում զորակայանը հանձնվեց Բանտերի դաշնային բյուրոյի ենթակայությանը, որն այս ամրոցը դարձրեց ամենահայտնի բանտերից մեկը: Ալ Կապոնեն, Էլվին Կարպիսը, Միքի Քոհենը և այլք իրենց ազատազրկումը կրել են այս բանտում: Բանտը փակվեց 1963 թ.-ին: Ամրոցը հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ամերիկայի հնդիկները պաշարեցին այն 1969-1971 թթ:
8 Հաշիմա կղզի, Ճապոնիա

Նագասակիից 14.484096 կմ. դեպի հարավարևմուտք ընկած այս կղզին հարուստ պատմություն ունի: Հաշիման խիտ բնակեցված կղզի է: Կղզու տակ` ծովի հատակին, ածխի պաշարներ կան: Երբ ճապոնացիները հայտնաբերեցին ածուխը, Ֆուկահորիների ընտանիքը մի հորանային ջրհոր կառուցեց կղզում 1887 թ.-ին և հետագայում վաճառեց այն Միցուբիշի ընկերությանը: Այնուամենայնիվ, ընկերության աշխատակազմը կղզու հետ կապված այլ ծրագրեր ուներ. նրանք ընդլայնեցին կղզին մինչև 15.6 ակր և պարսպապատեցին այն: Միցուբիշին աշխատողների համար բնակարաններ կառուցեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չինացիներն ու Հարավային Կորեայի բնակիչները ստիպված էին աշխատել հանքերում, քանի որ պահանջարկն աճել էր: Բնակչության թիվն այնքան էր աճել, որ որոշակի շինությունների կառուցման անհրաժեշտություն առջացավ: Կառուցվեցին միջնակարգ և ավագ դպրոցներ, մարզադաշտ, սպորտային դահլիճ, կինոթատրոն, բարեր, ռեստորաններ, մանրածախ առևտրի 25 խանութ, հիվանդանոց, վարսավիրանոց, բուդդիստական տաճար և անգամ հարեմ: Հանքը փակվեց 1974 թ.-ին, քանի որ էներգիայի հիմնական աղբյուր դարձավ նավթը:
9 Պովեգլիա կղզի, Իտալիա

Պովեգլիայի պատմությունը լի է սարսափներով: 1348 թ.-ին Վենետիկում ժանտախտի համաճարակ սկսեց: Տեղակայված լինելով Վենետիկ և Լիդո քաղաքների միջև` Պովեգլիա կղզին օգտագործվել է իբրև մահամերձ հիվանդների վերջին հանգրվան: Ժանտախտի զոհերից շատերի դիակներն այրվել են կղզում` համաճարակի տարածումը կանխելու համար: 19-րդ դարում Նապոլեոնն օգտագործեց կղզին իբրև զենքերի պահեստ: 1800-ականների վերջերին կղզին վերածվեց հոգեբուժարանի: Ասում են, որ հոգեբույժները փորձարկումներ էին անում հիվանդների վրա: Այդ փորձարկումները հոգեկան հիվանդներից մեկին այն կետին հասցրեց, որ նա ցած նետվեց այնտեղի զանգակատնից: Մարդկանց ականջին դեռևս լսվում է զանգի ղողանջն ու հիվանդի ճիչը` չնայած, որ զանգը վաղուց հանվել է:
10 Պերույի Տիտիկակա լճի լողացող կղզիները

Ւրականում սրանք ոչ թե կղզիներ են, այլ խսիրներ: Տիտիկակա լճի լողացող կղզիները զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մեծ ուշադրություն են գրավում այստեղի բնակիչները` Ուրոները: Ըստ մարդաբանների` նախակոլումբիական ժամանակաշրջանում Ուրոները գաղթեցին Ամազոնից և տեղափոխվեցին մի վայր, որն այսօր կոչվում է Պերու: Քանի որ Ուրոները ապրելու տարածք չգտան իրենց համար, նրանք որոշեցին կառուցել իրենց սեփական տարածքը: Ուրոներն ապրում են եղեգնյա խսիրներում` պատրաստված մի հսկայական բույսի շամբերից: Կղզու բնակիչները հիմնականում որսորդներ էին, սակայն դժվար է միայն ձկնորսությամբ ապրել: Ներկայումս նրանք իրենց ապրուստը վաստակում են զանազան ապրանքներ վաճառելով 200.000 զբոսաշրջիկներին, ովքեր ամեն տարի այցելում են կղզի: