11:39 , 19 հոկտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Այս գիշեր հյուսիս-արևմուտքից մեր տարածաշրջան ցիկլոն է ներթափանցել: Հանրապետության ողջ տարածում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ, առայժմ` անձրևի, ու միայն լեռներում թաց ձյան տեսքով: Սպասվում է քամի, տեղ-տեղ պոռթկումներով մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում մառախուղ: Ուշադրություն. կեսօրից հետո հյուսիսային կեսում հավանական են առատ տեղումներ, տեղատարափ:
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ամենուրեք, բացառությամբ Սյունիքի ու Արցախի, կցրտի առնվազն 6-8 աստիճանով:
Ըստ Meteo-tv.am կայքի՝ Երևանում հոկտեմբերի 19-ին և 20-ին կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 21-ին առանց էական տեղումների եղանակ, մեծ մասամբ արևային: Բոլոր օրերին հնարավոր է քամի 10-15մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +17+19, երեկոյան +8+10 աստիճան տաքություն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: