Թեյի 10 հրաշագործ հատկությունները


13:00 , 19 հոկտեմբեր, 2013

1. Թեյի ամենատարածված օգտագործումը կապված է աչքերի հոգնածությունը հանելու հետ:

Թեյի փաթեթները տեղադրեք սառցե ջրի մեջ, ապա դրեք աչքերին: Թեյը ոչ միայն կհանի կարմրությունը և այտուցվածությունը, այլև կհանգստացնի հոգնած աչքերը:

2. Թեյն օգնում է նաև կապտուկների դեպքում: Վնասված հատվածին դրեք թարմ թրմած, բայց արդեն սառած սև թեյ, և կապտուկն անհամեմատ արագ կանցնի:

Բանն այն է, որ սև թեյը պարունակում է դուբիլային նյութեր, որոնք նվազեցնում են այտուցվածությունն ու նեղացնում արյունատար անոթները: Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում կոմպրեսն անել օրական երկու անգամ` 20 րոպեով:

3. Թեյը կօգնի ածելիից կտրվածքների դեպքում: Թեյի թաց փաթեթը կհանգստացնի ածելիի կտրվածքից առաջացած ցավը:

4. Բորբոքված մաշկի և սև կետիկների դեպքում խորհուրդ է տրվում լվացվել կանաչ թեյով:

5. Թեյը կարող է դադարեցնել հանված ատամից արյունահոսությունը:

6. Թեյն օգնում է ոտքերի քրտնարտադրության դեպքում: Արեք հետևյալ պրոցեդուրան քնելուց առաջ. 10-15 րոպեով ոտնաթաթերը դրեք տաք թեյի մեջ, ապա չորացրեք սրբիչով և քնեք:

7. Թեյը հիանալի ներքաշում է հոտերը: Օգտագործեք թեյի այս հատկությունը ձեռքերից ձկան կամ սխտորի հոտը հանելու համար:

Թեյի փաթեթների օգնության կարելի է նաև ազատվել սառնարանի կամ աղբամանի վատ հոտից` պարզապես այնտեղ թեյ տեղադրելով:

Նարդոսի կամ այլ բուսական թեյի փաթեթները դնելով ավտոմեքենայում կստանաք բնական օդաթարմեցուցիչ:

8. Թեյը գեղեցիկ գույն է հաղորդում Զատիկի ձվերին: Մեկ լիտր ջրին պետք է մոտ 4 ճաշի գդալ չոր թեյ: Հավկիթը եփում ենք 10-15 րոպե, իսկ որպեսզի կեղևն ավելի լավ ներկվի, ավելացնում 2 ճաշի գդալ քացախ:

9. Խմորի մեջ ավելացված թունդ սև թեյը դրան դարչնագույն երանգ կհաղորդի, և թխվածքն ավելի գեղեցիկ կլինի:

10. Եթե կոստյումը կամ այլ հագուստը սկսում են փայլ տալ, մաքրեք դրանք թունդ սև թեյի մեջ թաթախված ֆլանելե կտորով: Հագուստը կստանա թարմ տեսք: