Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:49 , 19 հոկտեմբեր, 2013

Երեկվա մասին գրելու քիչ բան կա, բայց որ կա դա հաստատ է: Օրինակ երեկ պարզվեց, որ Ստյոպա Սաֆարյանին փոքր ժամանակ չեն ասել, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի: Լավ կարդացել կարդացել ես գոնե մի հրապարակի խայտառակ չլինես: Կամ լավ, որ հրապարակում ես` ֆեյքով հրապարակի: Ոչինչ սովորելու համար երբեք էլ ուշ չէ, հաջորդ անգամ չի անի:

Ֆեյսբուքյան սինդրոմ ասեմ ի՞նչ ասեմ, որ տեղին լինի: Մեկը ամուսնանում է մնացածը խոսում են նրա ամուսնության մասին: Սյուզի Մելիքյանի ամուսնության մասին խոսեցին ու իմացան բոլորը, բացի Սյուզի Մելիքյանից երևի: Շնորհավորում եմ երջանիկ լինեք:

ՄԵԼ-ը շարունակում է աղանդավոր բացահայտել, ճիշտ, թե սխալ, բայց մարդկանց անուններ են տալիս ՀՇԲ-ից (Հայկական Շու Բիզնեսից): Ուղղակի, եթե մեկի մասին մի բան ասում են պետք է ապացուցեն, եթե օդի մեջից վերցրված տեղեկություններ են, լավ կլինի PR-ի համար նման բաներ չանեն:

Գնանք հայրաքաղաք` Գյումրին գեղեցիկ է, բայց այդ գեղեցկության ֆոնին երեկ Գյումրիում հրդեհ էր, բարեբախտաբար մարդկային կորուստներ չկաին: 

Ռուս-Ադրբեջանական լարված ֆոնի վրա, երեկ տեղեկացանք, որ ռուսական կրթական համակարգում հայոց լեզու է դասավանդվելու պետականորեն: