Սիրիայում ազատ են արձակվել մեկ տարի առաջ առևանգված լիբանանցի ուխտավորները


10:44 , 19 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Սիրիայում ազատ են արձակվել 9 լիբանանցի ուխտավորներ, որոնք առևանգվել էին սիրիական ընդդիմության գրոհայինների կողմից մեկ տարի առաջ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Լիբանանի ՆԳ նախարարի պաշտոնակատար Մարվան Շարբելին։

Նրա տեղեկություններով՝ այժմ ուխտավորները գտնվում են Թուրքիայում, այնուհետ կտեղափոխվեն Լիբանան։

2012թ. մայիսի 22-ին 12 լիբանանցի շիա մուսուլմանների խումբը, որը հայրենիք է վերադառնալիս եղել Իրան կատարած ուխտագնացությունից հետո, ձերբակալվել է Սիրիական ազատ բանակի գրոհայինների կողմից։ Միջադեպը տեղի է ունեցել Հալեպ քաղաքից 45 կմ հեռավորության վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ