ԱՄՆ-ի պետպարտքը մեկ օրում ավելացել է 328 մլրդ դոլարով և հատել 17 տրլն դոլարի սահմանը


10:28 , 19 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների պետական պարտքը պաշտոնապես հատել է 17 տրլն դոլարի սահմանը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունը վկայակոչելով։

Այսպիսով՝ մեկ օրում պարտքն ավելացել է 328 մլրդ դոլարով՝ հասնելով 17,027 տրլն դոլարի։ Սա տեղի է ունեցել  պետպարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրենքի ընդունումից հետո, որով ԱՄՆ կառավարությունը կրկին պարտք վերցնելու հնարավորություն ստացավ, հայտնում է gazeta.ru-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ