ԱՄՆ-ը պահանջում է թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Դամասկոսի պաշարված արվարձան


10:21 , 19 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը դատապարտել է սիրիական կառավարությանը ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դամասկոսի արվարձանը շրջափակելու համար և պահանջել է անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն մատակարարել այնտեղ գտնվող խաղաղ բնակիչներին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ամերիկյան իշխանությունների փոխանցմամբ՝ մարդիկ սննդի, ջրի ու դեղորայքի կարիք ունեն: Սիրիական բանակն ավելի վաղ շրջափակման մեջ գտնվող ապստամբներին առաջարկել էր կա՛մ հանձնվել, կա՛մ մահանալ սովից:

ԱՄՆ-ի տվյալներով՝ երեխաները թերսնվելուց մահանում են նախագահ Բաշար Ասադի պալատից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Այս շաբաթ մուսուլման հոգևորականները հայտարարել էին, որ Դամասկոսի պաշարված արվարձանների բնակիչներին սովի պայմաններում այժմ թույլատրվում է ուտել շներին, կատուներին ու էշերին: