Լարված և անորոշ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ուղևորներին հայտնել են, որ օդանավը վնասվել է


10:14 , 19 հոկտեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի հետ քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կապ է հաստատել Գայանե Գալոյանը՝ հայտնելով, որ Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է:

Չվերթի ուղևորների գրանցումը իրականացվել է ժամը 03:30-ին: Տիրում է անորոշություն և անհանգստություն ուղևորների մեջ, քանի որ վերջիններիս հայտնել են, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է:

Տիկին Գայանեի խոսքով՝ եթե օդանավը վնասվել է, և թռիչքը պետք է հետաձգվեր, այդ դեպքում ինչու՞ են իրականացրել ուղևորների գրանցումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ