Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի


09:42 , 19 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Արևմտյան շրջանի տարածքում ձերբակալվել է Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը, հատուկջոկատայինների կողմից ձերբակալված ադրբեջանցիներն ավտոբուսներով տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։

Ձերբակալված ադրբեջանցիներն աշխատել են ավտոծառայությունում։

Ոստիկանական բաժանմունքում պարզվում է Ադրբեջանի քաղաքացիների հնարավոր մասնակցությունն այս կամ այն հանցագործությանը, ստուգվում են նաև նրանց փաստաթղթերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ