Լախդար Բրահիմին սկսում է շրջագայությունը Մերձավոր Արևելքի երկրներ՝ «Ժնև-2»-ի անցկացումը կազմակերպելու նպատակով


09:34 , 19 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հոկտեմբերի 19-ից կսկսի շրջագայել Մերձավոր Արևելքի երկրներով՝ «Ժնև-2» միջազգային համաժողովի կազմակերպման շրջանակներում: Ինչպես հայտնել է նրա մամլո քարտուղար Հավլա Մաթերը՝ Բրահիմին նախ կայցելի Եգիպտոս: Նրա այցելությունները կավարտվեն այս ամսվա վերջին և իրենց մեջ ընդհանուր առմամբ կներառեն 10 կամ 11 երկիր:

Մաթերը չի բացառել, որ 79-ամյա ալժիրցի դիվանագետը կլինի նաև Սիրիայում և Իրանում, սակայն «այդ երկրներ այցը առայժմ քննարկումների և նախապատրաստական փուլում է»:

Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը: