Ցանակացած հանճարեղ միտք վաղ, թե ուշ դատապարտված է արժեզրկման


09:34 , 19 հոկտեմբեր, 2013

Եթե ՖԲ-ում հավաքված բոլոր ակտիվիստները կոնվեերի նման անընդհատ խելոք ստատուսներ ու քոմենթներ արտադրեն, դրանից ազգը շուտ կփրկվի՞, թե՞, եթե նրանք միասնաբար ժողովրդին լուսաբանեն, իրազեկեն և առաջնահերթ կարևորության թեմաները կազմակերպված ձևով տարածեն ողջ համացանցով: Ցանակացած հանճարեղ միտք, երբ անընդհատ հնչում է առանձին մարդկանց կողմից, վաղ, թե ուշ դատապարտված է արժեզրկման և ընդհակառակը՝ փոթորիկի էֆեկտ է ունենում, երբ սիստեմատիկ ձևով, տևականորեն տարածվում է ժողովրդի մեջ կազմակերպված ուժի միջոցով: Ինչու՞ մենք սա չենք հասկանում և չենք իրագործում, փորձառության պակասի պատճառով, մարդկանց ինքնահաստատման, ինքնասիրահարվածության կամ մեծամտության պատճառով, թե՞ կան նաև այլ պատճառներ ...