08:38 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Տղամարդը, ով ծրագրել էր դառնալ «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի անդամ, Նյու Յորքում ձերբակալվել է: Այս մասին հայտնել է մեգապոլիսի արևելյան շրջանի դատախազ Լորետա Լինչը:
Ձերբակալվածը ԱՄՆ 25-ամյա քաղաքացի Մարկոս Ալոնսո Զիան է: Նա մեղադրվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս մարդկանց սպանության և ահաբեկչական կազմակերպությանն օգնություն ցուցաբերելու փորձի նպատակով դավադրության մեջ:
Ինչպես հաստատում է դատախազության ներկայացուցիչը, տղամարդը ծրագրել էր Եմեն ուղևորվել՝ «Ալ-Քաիդայի» շարքերն անցնելու նպատակով՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Լինչը նաև հայտնել է, որ դատախազությունը մի շարք ապացույցներ ունի: Ձերբակալվածն անձամբ իր մեղքը չի ճանաչել: