07:29 , 19 հոկտեմբեր, 2013
«Ազգ»-ը գրում է.
Փաստորեն Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելու է, դակլինի ինչ-որ հուշագիր, ինչ-որ մտադրությունների նորհռչակագիր, թե այլ անունով մի թուղթ` արդենկարեւոր չէ: Մերոնք մի բան ստորագրելու են, միթղթի կտոր, որի վերաբերյալ առաջին դեմքերը բանչեն ասում, կուսակցապետներն էլ բան չգիտեն, իսկահա Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի երիտասարդ ղեկավար Կորյուն Նահապետյանը շատլավ գիտե, որ այդ ուղղությամբ բանակցություններկան տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ եւեվրոպացիների հետ էլ նոր իրողությունների համատեքստում պիտի Հայաստանը այսուհետեւ հարաբերություն զարգացնի:
Այսինքն` քառամյա բանակցված խոր ու համապարփակ փաստաթուղթը (Ասոցիացման եւ Խոր ուհամապարփակի մասին)` հեչ, հիմա մի թեթեւ թուղթ կունենանք, դե ձեւի համար, որ իբր Եվրոպայի հետվատ չենք, դուռը չենք փակում, իսկ Մաքսային միություն մտնելուց հետո` կտեսնենք ինչն-ինչպես:
Չնայած`մեկ օր առաջ, երբ Կ. Նահապետյանը զուգահեռում էր Վիլնյուսի հնարավոր թուղթն ու Մաքսայինմիություն մտնելը, նրա կողքին նստած Թեւան Պողոսյանը, որ հիմա, ճիշտ է, «Ժառանգությունից» է, բայցնրան պատահական մարդ չես համարի բոլոր տեսակի ընթացակարգերը եւ դրանցից բխող բունբովանդակությունը ենթատեքստերից անգամ գլխի ընկնելու առումով, քանի որ նախագահի նստավայրովանցած-լավ փորձարկված մարդ է, լրիվ այլ բան էր ասում. նա վստահ էր, որ ԵՄ-ի հետ ամեն ինչ նորից հին ճամփով գնալու է: Գուցե հենց նրա պետական փորձառությունն էր հուշում այն վստահությունը, որ Մաքսային միությունը եւս դեռ օդում մի բան է, ու ինչ իմանաս, դրանից էլ հազիվ թե մի բան դուրս գա:Ահա այս թեական վիրտուալ միությունների եւ համագործակցությունների առումով տատանվող օդիելեւէջներին էլ հենց ապրում է երկիրս` օրը կամ մի քանի օրը մեկ մի կարճատեւ ցունամի ապրելով,Զարուհուց անցնելով Զորիին, Զորիից Մանուչարյանին եւ կրկին հետ` ավելի վաղի «Վճարում ենք 100դրամ» շարժմանը կամ հանուն Փակ շուկայի` հակալֆիկական շարժմանը: Նոր-հին զբաղեցնողներիպակաս չկա. մի պահ Իսագուլյանն էր Հայաստանի երեք նախագահներին ուզում համախմբել-հանդիպեցնել Արցախում (Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մինսկի խմբի նոր առաջարկներից վա՞խն էրէլի ցեմենտը), դա չի ստացվում, հիմա հայ արի Արմեն Ավետիսյանն է նոր-հին Բարբի տվելհասարակության ձեռքը` «այ, համասեռամոլ պաշտոնյաների ցուցակները կհրապարակեմ» սպառնալիքիտեսքով, դա միշտ եւ հիմա ակտուալ պահելով: Դե, հրապարակի, պրծնենք, էլի, եթե մշտական այդմահակն այլ նպատակներ չունի իր մեջ` ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ թելը ձգելու մշտականհնարավորությամբ:Հա, գրողներին մոռացանք, թեեւ նրանցից հազիվ թե ողջ հասարակության համար զբաղմունք դուրսբերենք` այնքան հեռացան-հեռացան-հեռացան նրանք մեր հասարակությունից վերջին քսան տարում, որոչ մեկի անունը փաստորեն լայն շերտերը չգիտեն: Բայց դե էլի` երեք թեկնածու, ու ամեն մեկն իր փրկիչծրագրերով, ասել է թե` այլընտրանքային ընտրությունների ռեսուրսով գնում են դեպի կիրակի, երբ Լեւոն Անանյանից հետո մեկը երկարորեն Հայաստանի գրողների միությունը կառավարելու հույսը մանդատովկստանա: Դեռ մի ինտրիգ էլ կա, թեկնածուներից մեկն էր ասում` կիրակի համագումարին ով ասես կարողէ առաջադրվել. քոռանամ, Վանոն չբուսնի՞ հանկարծ ու առաջադրվի` մի ցունամի եւս առաջացնելովհայոց գրական երկնակամարում:Դե իսկ օրենսդիրն էլ «Արի տուն» ծրագրի իրականացմամբ է զբաղված այս օրերին` ներողությունռադմիսիայի համաձայնագիր է քննարկում, որ դաշնակցական Արմեն Ռուստամյանի սրամտելով «Արիտուն» ծրագրի նոր փուլ անվանվեց, քանի որ «Հայաստանի եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվողանձանց հետընդունման վերաբերյալ այս համաձայնագիրը նոր քառօրյայում որ հավանության արժանանա, հենց Եվրոպաներից արտաքսված անձանց վերադարձի պայմաններն է ամրագրելու:
Իսկապես` ինչո՞վ «Արի տուն» չէ, չնայած ամեն վերադարձողի համար այն վերածվելու է երեւի անձնականողբերգության, քանի որ արդեն տարիներ կորցրել ու հարմարվել էին եվրոպաներում, իսկ հիմա տարիներինոր կորստով ու աստված գիտե` մեր երկրում նրանց սպասվող անորոշությամբ ինչի՞ն ենք մոտեցնելունրանց` կյանքին, թե՞ մահին: Բայց Եվրոպա է, իր պահանջներն է դնում, մենք էլ քաղաքակիրթ եվրոպացիլինել հավակնող` բա չվավերացնե՞նք այդպիսի համաձայնագիր: Իսկ թե «անօրինական» միգրանտներին արտաքսելուց հետո երկիրը պայման ունի՞ նրանց ընդունելու, սա թերեւս հազիվ թե խորությամբ որեւէ մեկին հետաքրքրի, դե` մենք մեր ընտրյալ խավին վիզաների տրամադրումը Եվրոմիության կողմից դյուրացնելուն համաձայնում ենք, բա մեզ հետաքրքի՞ր են եվրոպաների հայ «անօրինական»միգրանտները:Թարսի պես էլ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը մեռավ, ով լավ էր տրամադրված Հայաստանի եւհայ ղեկավարների հանդեպ: Ու ոչ ոք չգիտի` նրա փոխարեն նոր եկողը նույն կերպ կհովանավորի՞ հայերին ու Հայաստանի ղեկավարությանը, թե մի դառնահամ մարդ կգա, ով նոր պրոբլեմներ կստեղծի հայ պաշտոնյաների համար: Չնայած` մեր հայերն էլ պակաս խնդիրներ չեն ստեղծում հայերիս համար, օրինակՙ Բրյուսելում վերջերս Եվրոպահայերի համագումարին ԱԺ նախագահի մի դիտողությունից հետոդահլիճը ցուցադրական լքել են «Եվրոպայի հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ» Աշոտ Գրիգորյանն ու իր տեղակալ (պինդ կառչեք աթոռից) Հարություն Առաքելյանը, որոնք չեն դիմացելմեր ԱԺ նախագահի այն ճիշտ քննադատությանը, թե ելույթի հնարավորությունը պետք չէ օգտագործել օրակարգից դուրս ինչ-ինչ ելույթներ ունենալու, Հայաստանին քննադատելու ու Հայաստանում ինչ-որհարցեր լուծելու համար: Դե, մեզ, ինչպես ասում են, գերեզմանը կփոխի միայն, բոլորս ու միաժամանակ`հնարավոր բոլոր թելերն ու վերմակների ծայրերը ձգում ենք միայն մեր ուղղությամբ: Լավ է` այս հարցով էլ ցունամի չի առաջացել:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում: