Սրբազան հայրը ավելի մոլեռանդ է, քան ինկվիզիցիայի ներկայացուցիչներն ու սովետական գաղափարախոսները


07:37 , 19 հոկտեմբեր, 2013

Շիրակի Թեմի առաջնորդի մի դիտարկում չափազանց վտանգավոր է. նա սահմանաբաժան է դնում քրիստոնյա հայերի և ոչ քրիստոնյաների մեջ, ոչ քրիստոնյաներին համարում ոչ հայ... 
Նշանակում է, ըստ նրա, որ Տիգրան Մեծը հայ չէ, մինչև 301 թվականն ապրած մեր ազգակիցները հայեր չեն, հայեր չեն նաև բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում Աստծո գոյությունը...
Այսինքն, Սրբազան հայրը շատ ավելի մոլեռանդ է, քան ինկվիզիցիայի ներկայացուցիչներն ու սովետական գաղափարախոսները...
Անկեղծորեն, չէի սպասում: Ճիշտ է, ես Սրբազանի հետ որոշակի բանավեճ ունեմ, բայց չէի կարծում, որ նա կարող էր քայլել ինկվիզիտորների ճանապարհով...