Իսկ դուք հարցրե՞լ եք՝ ղարաբաղցիներն ուզո՞ւմ են, որ մենք ճանաչենք Ղարաբաղը, թե՞ ոչ


06:25 , 19 հոկտեմբեր, 2013

Իսկ դուք հարցրե՞լ եք՝ ղարաբաղցիներն ուզո՞ւմ են, որ մենք ճանաչենք Ղարաբաղը, թե՞ ոչAravot.am-ը գրում է.

Այսօր, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում էր «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Զարուհի Փոստանջյանի հեղինակած, անընդհատ հարց էր բարձրացվում դրա աննպատակահարմարության մասին, եւ փաստարկներից մեկն էլ այն էր, որ ԼՂ իշխանություններն էլ կողմ չեն դրան: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օրինակ, տիկին Փոստանջյանից հետաքրքրվեց. «Մեր նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է, եւ այս առումով ինձ հետաքրքրում է՝ արդյոք դուք ձեր նախաձեռնությունը քննարկե՞լ եք Արցախի իշխանությունների հետ, նրանք կիսո՞ւմ են Ձեր կարծիքը, որ հենց այսօր Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ես ամենեւին չեմ կասկածում Ձեր հայրենասիրությանը, բայց իմ հորդորն է, որ հետ կանչեք Ձեր նախագիծը՝ թողնելով այն մի ավելի լավ օրվա»: Տիկին Փոստանջյանն ասաց, որ խորհրդակցություններ եղել են, եւ մասնավոր զրույցներում ղարաբաղցիներն ասել են, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելը լավագույն տարբերակն է, ինչը կբերի շղթայական ռեակցիայի: Սակայն, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ինքը շփումներ է ունեցել եւ հստակ գիտի, որ ԼՂ նախագահը, ԱԺ նախագահը, արտգործնախարարարը կողմ չեն այս պահին այդ հարցը բարձրացնելուն՝ «կողմ են, որ Իսպանիան կամ այլ երկիր ճանաչի, բայց ոչ՝ Հայաստանը»: Պարոն Արզումանյանն առաջարկեց Ղարաբաղի հարցով փակ լսումներ սկսել Ազգային ժողովում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ. «Պաշտոնյաներ բերենք Լեռնային Ղարաբաղից, լսենք նրանց: Լինում է, որ ղարաբաղցիները գալիս եւ տնօրինում են Երեւանում, բայց հակառակը չի լինում, էլի, որ մենք՝ երեւանցիներով, որոշենք Ղարաբաղի ճակատագիրը»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ