00:11 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չիկագոյում գտնվող Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, թե ինչու են մեծ փոր ունեցող մարդիկ տարեց հասակում 3 անգամ ավելի շատ տառապում հիշողության կորստից և տկարամտությունից:
Պարզվել է, որ հիշողության հետ կապված խնդիրների պատճառը մեծ փորն է: Ուստի, ըստ գիտնականների, որքան մարդը որովայնի հատվածում շատ է ճարպ կուտակած լինում, այնքան մեծ է հավանականությունը, որ տարիքի հետ նրա հիշողությունը կվատթարանա և տկարամտություն կզարգանա:
«Որովայնային հատվածում մեծ քանակությամբ ճարպեր կուտակած մարդկանց լյարդը պետք է շատ արագ աշխատի` ճարպը իրացնելու և վերամշակելու համար: Նման աշխատանքի ընթացքում PPAR-ալֆա սպիտակուցի պաշարները շատ արագ նվազում են, լյարդը, ասես, «հարձակվում է» մյուս օրգանների, այդ թվում` գլխուղեղի վրա: Այդ գործընթացի ընթացքում տվյալ սպիտակուցի մակարդակը նվազում է նաև հիպոկամպում, ինչը խոչընդոտում է սովորելուն և հիշելուն, որի հետևանքով էլ խախտվում է տեղեկության պահպանումը, կուտակումը և վերարտադրությունը»,- գիտնականների խոսքերը մեջբերում է LiveScience-ը: