Կաթոլիկ եկեղեցին կուբացիներին ձեռնարկատիրություն կսովորեցնի


22:02 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կաթոլիկ եկեղեցին Կուբայում հայտարարել է ձեռնարկատիրական դասընթացներ սկսելու մասին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Եկեղեցին քաղաքացիներին կսովորեցնի կառավարել փոքր ձեռնարկությունները, որոնց բացումը Կուբայի իշխանությունները թույլ են տվել տնտեսական բարեփոխումների շրջանակներում: Պարապմունքները տեղի կունենան եռամսյա և երկամյա ծրագրերով: Դասընթացների մասնակցիներին կսովորեցնեն մասնավոր ձեռնարկատիրության հիմունքներ, հաշվապահական գործ և հարկային կարգավորում:

Վերջին տարիների ընթացքում Կուբայի իշխանությունները հավանության են արժանացրել մասնավոր ձեռնարկատիրության զարգացման հետ կապված մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, մարտ ամսին Հավանայի մերձակայքում մեծածախ շուկա է բացվել, որտեղ կարող են առևտրով զբաղվել ոչ միայն պետական, այլև, մասնավոր ընկերությունները, ինչպես նաև անհատ ձեռներեցները: