21:56 , 18 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ինչպես հայտնում է alhadathnews.net կայքը` մի քանի օր առաջ Սիրիայի Լաթաքիա քաղաքում սպանվել է արյունարբու և դաժան ահաբեկիչներից մեկը` Սոպկա Դուրինը` առավել հայտնի Չեչնայի Մուսլիմ և Աբու Վալիդ մականուններով:
Նա կռվել է Ան-Նուրսայի ահաբեկչական խմբավորումների առաջին շարքերում:
Նշենք, որ չեչեն ահաբեկիչ Սոպկա Դուրինը Սիրիայի տարածք էր ներխուժել Թուրքիայի միջոցով, որտեղ էլ մեկ տարվա մեջ գլխատել է ավելի քան 378 սիրիացու: