Աստղաբաշխական գումարներ՝ Մեսսիի տրանսֆերի դիմաց


19:59 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ամռանը առաջարկներ է ստացել երեք տարբեր ակումբներից:

Ըստ իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների` ակումբներից մեկը, որին հովանավորում է Adidas ընկերությունը, պատրաստ է եղել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 250 մլն. եվրո, որն էլ նշված է նրա պայմանագրում որպես հրաժարագին:

Սակայն, Մեսսին մերժել է բոլոր առաջարկները` որոշելով մնալ կատալոնական ակումբում:

Ընդգծենք, որ «Բարսելոնա»-ն մոտ ժամանակներս նախատեսում է նոր պայմանագիր առաջարկել «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրին, որն իր մեջ կներառի նաև աշխատավարձի բարձրացում: