Հարց սեքսոպաթոլոգին: «Հնարավո՞ր է հղիանալուց խուսափելու համար պահպանակն օգտագործել միայն սերմնաժայթքումից մի քանի րոպե առաջ»


20:00 , 18 հոկտեմբեր, 2013

Հարց՝

Հարգելի բժիշկ, հնարավո՞ր է հղիանալուց խուսափելու նպատակով սեռական հարաբերության ժամանակ պահպանակն օգտագործել միայն սերմնաժայթքումից մի քանի րոպե առաջ: Այդ դեպքում կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ հղիանալու հավանականություն, նախքան սերմնաժայթքումը, գրեթե չկա: Շնորհակալ եմ:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

 Տղամարդու գրգռման ժամանակ, (մինչև սերմնաժայթքումը) մանավանդ, երբ նրա մոտ երկար աբստինենտ շրջանից հետո է՝ այսինքն տևական ժամանակ սեռական ձեռնպահության մեջ է եղել, կատարվում է հարակից սեռական գեղձերի հյութազատություն. այն կարծես սեռական ակտին նախապատրաստող դերակատարություն ունի, այդ ժամանակ հնարավոր է տեղի ունենա մակամորձուց, սերմնաբշտերից և սերմնաժայթքման ծորանի ամպուլայից սերմաբջիջների արտահոսք՝ պասիվ հոսքի մեխանիզմով: Այդ սերմնաբջիջները կարող են օժտված լինել բավական շարժունակությամբ և բիոէներգետիկ պաշարով՝ ինչը հնարավոր է հանգեցնի բեղմնավորման: Ուստի ընտանիքի պլանավորման և բեղմնականխման համար այս մեթոդը արդյունավետ չէ: