19:39 , 18 հոկտեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ փորձագետներ, ՀԿ-ների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության ներկայացուցիչներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնական զեկույցում նշեց, որ օրինագծի ընդունումը նպատակ ունի կանանց եւ տղամարդկանց վերաբերյալ օրենքով ամրագրված ձեւակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից եւ տարընթերցումներից: Նախարարն ասաց, որ չնայած այն հանգամանքին, որը գործող օրենքը, ընդունվել է 2013 թ. մայիսի 20-ին եւ սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները, վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից օրենքի քննադատության պատճառ են դարձել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ