Իտալիայում հայտնվել է կայանատեղի՝ համբույրների համար


21:21 , 18 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Իտալիայի հյուսիսում՝ Պադուա քաղաքում, առանձնահատուկ կայանատեղի է հայտնվել։ Երկաթուղային կայարանի հարևանությամբ տեղի իշխանությունները հատուկ վայր են կառուցել համբույրների համար, գրում է ДНИ.ru-ն։

 «Կայանատեղի+համբույր» վայրը նախատեսված է նրա համար, որպեսզի զույգերը բաժանվելիս կարողանան համբուրվել և չխանգարել անցորդներին։ Սակայն այդտեղ էլ չի կարելի երկար մնալ. վերջին րոպեները սիրելիի գրկում անցկացնել ցանկացողների թիվը քիչ չէ։

 Գաղափարն ընդունվել է այն բանից հետո, երբ հետազոտությունը ցույց է տվել, որ համբուրվող իտալացի զույգերը խցանումներ են առաջացնում։ Կրքոտ բաժանումները տևել են «անվերջ»՝ անկախ գոյացած հերթից։ Ընդ որում՝ իտալացիները հազվադեպ են նկատողություն արել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ