Բրիտանիայում 900 դիզայներական պայուսակ գողացած կինը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման


21:11 , 18 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է BBC-ն, բուտիկների ավելի քան 900 դիզայներական պայուսակ գողացած բրիտանուհին դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Կնոջ հավաքածուն հայտնաբերվել է 909 պայուսակ, որոնք նա գողանում էր հայտնի բրենդերից, ինչպես Mulberry, Prada, Gucci, Louis Vuitton, Dior և Burberry-ն: Կինը 3 տարիների ընթացքում երկրի տարբեր քաղաքներում և ծայրամասերում գտնվող խանութներից 1.5 հազար ֆունտ ստերլինգի պայուսակ էր գողացել: Կինը ձերբակալվել էր հերթական պայուսակը գողանալու փորձի ժամանակ: 

Գործը քննող դատավորը խոստովանել է, որ առաջին անգամ է նման դեպքի հետ առնչվում և շատ տարօրինակ է համարում, որ 48-ամյա տնային տնտեսուհին, ով 2 երեխա ունի, հարյուրավոր կիլոմետրեր էր կտրում անցնում հերթական պայուսակը գողանալու համար:

Կինը խոստովանել է իր մեղքը և բացատրել իր արարքը շատ տրամաբանորեն: Նա գողացած պայուսակները համացանցի միջոցով վերավաճառում էր և եկամուտ ստանում: