Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը՝ Երևանում


18:56 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերին: 

Անդրեաս Օրֆանիդեսը, ներկայացնելով կառույցի գործունեությունը, նշել է, որ արդյունավետ է գնահատում Հայաստանի ուսանողական միավորումների գործունեությունն ասոցիացիայի շրջանակում՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց համար խրախուսելի է ակտիվ համագործակցությունը նոր ծրագրերում: 

ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ևս ներգրավել Բուհերի եվրոպական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի համերգային ծրագրերում:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է նաև Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը հաջորդ տարի անցկացնել Երևանում: