Արտգործնախարարն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ


18:36 , 18 հոկտեմբեր, 2013

Արտգործնախարարն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակAravot.am-ը գրում է.

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի հետ բացեց գրասենյակի համաժողովների վերանորոգված դահլիճը։ Դահլիճի բացման արարողությունից հետո ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի. ՄԱԿ-ի գործակալությունների և ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձան անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին,  ներկայացրեցին իրագործվող նախագծերը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ