Խորհուրդներ ամեն օրվա համար


00:57 , 19 հոկտեմբեր, 2013

Ամեն օր մի այնպիսի բան արա, որն անելու համար վճռականություն է պետք:

Նախանձը հեռու վանիր:

Հիշիր այն հաճոյախոսությունները, որոնք ստանում ես: Մոռացի՛ր վիրավորանքները:

Պահպանի՛ր հին նամակները, բայց դեն շպրտիր բանկային հին հաշիվները:

Հանգիստ ընդունիր այն ամենը, ինչ հնարավոր չէ փոխել:

Փորձե՛ք ժպտալ ամեն անգամ, ժպտացե՛ք նույնիսկ անծանոթ մարդկանց` չմտածելով թե, նրանք ինչ կկարծեն ձեր մասին: Եվ մեկ ամիս անց դուք մարդկանց կհամարեք ավելի հարազատ ու անվտանգ ձեզ համար:

Ամեն անգամ, երբ ցանկանում եք անել ինչ-որ մի բան, որը ձեզ հաճելի է, բայց այնքան էլ ձեզ բնորոշ չէ, դրա միջոցով կտեսնեք ու կբացահայտեք ձեր թաքնված ունակությունները: 

Ամեն անգամ ծխախոտը վերցնելու ցանկության դեպքում փորձեք վերցնել խնձորը կամ մեկ այլ միրգ: Երկու շաբաթ անց դուք ձեզ կզգաք ավելի ամուր և առողջ: 

 

Արթնանալուն պես մտովի քաջալերեք ինքներդ ձեզ. «Ես երջանիկ եմ: Յուրաքանչյուր դժվարություն  ես ժպիտով եմ դիմավորում: Ամբողջ օրվա ընթացքում ես առույգ ու կենսախինդ կլինեմ»:

Հայելուն նայելով` ժպտացեք, թող ձեր դեմքը փայլի: Հիշեք դեմքի մկանների այդ վիճակը և աշխատեք ամբողջ օրվա ընթացքում պահպանել այն:

Ամեն հարմար առիթով  մարդկանց լավություն արեք, ինչ-որ հաճելի բան ասեք կամ ուղղակի ժպտացեք, եթե նույնիսկ անծանոթ եք:

Կից նյութն՝ այստեղ