17:48 , 18 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Ռուսաստանի դեսպանատան մոտ, քաղաքացիները փորձել են բողոքի ակցիա կազմակերպել իրենց հայրենակից Օրհան Զեյնալովի ձերբակալության կապակցությամբ, ում մեղադրում են սպանության մեջ: Բողոքի ցույցը, դեռ չսկսված, ցրվել է ոստիկանության կողմից. գրում է «Նովոստի Ազերբայջան»-ը:
Բաքվում ուրբաթ օրը Սփյուռքի միջազգային կենտրոնի անդամները հավաքվել են Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան մոտ` բողոքի ցույց կազմակերպելու նպատակով: Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում Մոսկվայում Զեյնալովի ձերբակալության ժամանակ իրավապահ մարմինների կողմից թույլ տված կոպիտ խախտումների նկատմամբ: