Թովմասյանը պարտավոր էր ծանոթ լինել փոխանդամի կողմից կատարված հայտարարությանը


16:40 , 18 հոկտեմբեր, 2013

ՀՀ արդարադատության նախարար Հ.Թովմասյանը հայտարարել է, որ ծանոթ չէ ՀՀ ԱԺ պատգամավոր Զ.Փոստանջյանին «կենդանի այրելու» վերաբերյալ ՍԵ փոխնախարար Խ.Ասրյանի հայտարարությանը՝ ընդսմին ավելացնելով, որ «պարտավոր չէ ծանոթ լինել»: Ես կարծում եմ, որ որպես ՀՀ կառավարության անդամ և հատկապես արդարադատության նախարար Թովմասյանը հենց պարտավոր էր ծանոթ լինել այդ հայտարարությանը՝ կատարված կառավարության, այսպես ասած, փոխանդամի կողմից: Եվ եթե ինքը դա չի հասկանում, ապա հաստատապես ինքն իր տեղում չէ: