Ֆրանսիական դատարանը քաղաքապետներին պարտադրել է գրանցել միասեռ ամուսնությունները՝ նույնիսկ խղճին դեմ գնալով


20:51 , 18 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի սահմանադրական դատարանն այդ երկրի քաղաքների քաղաքապետներին պարտադրել է գրանցել միասեռ ամուսնությունները, նույնիսկ եթե դա հակառակ է իրենց խղճին, հայտնում է BBC-ն:

Ֆրանսիայում միասեռականների ամուսնությունների օրինականացումից հետո դատարան էին դիմել մի քանի քաղաքապետներ: Նրանք նշել էին, որ այդ օրենքը խախտում է իրենց խղճի ազատության իրավունքը, վիրավորում է իրենց կրոնական հայացքները և բարոյականության նորմերը:

Սակայն դատարանը գտել է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրության դրույթներին, որը չեզոք վերաբերմունք է ենթադրում միասեռ ամուսնություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ