20:21 , 18 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալիայում տեղի է ունենում արհմիությունների համընդհանուր գործադուլ, որոնք այդպիսով բողոքում են ընդդեմ իշխանությունների ֆինանսական քաղաքականության, հայտնում է ITAR-TASS-ը:
Աշխատավորների բողոքները խորացան երեքշաբթի կառավարության՝ բյուջետային փոփոխություններ կատարելու օրենքի ընդունումից հետո:
Գործադուլի հետ կապված՝ առավել բարդ է իրավիճակը տրանսպորտային ոլորտում. չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել ավիաչվերթեր, փոփոխություններ կան նաև երկաթուղային և ծովային տրանսպորտային հաղորդակցության ոլորտում:
Հռոմում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, քանի որ զանգվածային ցույցերի մասնակիցները երթով անցում են ամբողջ քաղաքում:
Հռոմի քաղաքապետարանը խոստանում է տրանսպորտային հաղորդակցության բարելավում միայն երեկոյան: