16:40 , 18 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել անգլիական ակումբը, այլ պատրաստ է ներդնել իր ողջ ուժերը` թիմի լավագույն արդյունքների համար:
«Այժմ ամեն ինչ լավ է ընթանում: Ի սկզբանե ցանկանում էի խաղալ «Յունայթեդ»-ում և ես ստացա իմ շանսը: Երջանիկ եմ, որ կարողացա երկու գոլ հեղինակել վերջին խաղի ժամանակ:
Ես ջանասիրաբար մարզվում եմ: Հուսով եմ` հաջող մրցաշրջան կլինի: Երազում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալ: Վան Պերսին, Պատրիս Էվրան և թիմի բոլոր ֆուտբոլիստներն օգնում և աջակցում են ինձ: Կարծում եմ` մեր ակուբը կարող է տիտղոսներ նվաճել: Ես ջանք չեմ խնայի այդ գործին նպաստելու համար»,- ասելէ Յանուզայը: