20:11 , 18 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Յուրաքանչյուր կին ցանկանում է սեքսուալ տեսք ունենալ: Դրան նա հասնում է տարբեր միջոցներով` գրագետ հագնվելով, նորաոճ սանրվածքով, շպարով և, որ ամենակարևորն է, ներքնազգեստ ընտրելով:
Պարզվում է, գայթակղիչ ներքնազգեստ ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն կան մի քանի կանոններ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել և ինքնատիպ լինել:
Կարևոր է հիշել, որ ներքնազգեստներ գնելիս նախապատվությունը պետք է տալ բամբակին և մետաքսին: Պետք է խուսափել սինթետիկ կտորներց, որոնք թույլ չեն տալիս մաշկին շնչել:
Բացի այդ` ներքնազգեստը պետք է գեղեցիկ ձևով ընդգծի ձեր մարմինը: Դրա համար անհրաժեշտ է իմանալ, թե հատկապես ինչն է ձեզ սազում:
Առանց ժանյակների ներքնազգեստներն էլ են գեղեցիկ և գրավիչ և դրանք ավելի շատ հարմար են ամենօրյա օգտագործման համար:
Լինելով բամբակից` ամենօրյա ներքնազգեստները հարմարավետության զգացողություն կտան ձեզ: Իսկ ահա հատուկ օրերի համար պետք է ընտրել գայթակղիչ դետալներով, բացվածքներով ներքնազգեստներ: