Չինացի ամուսնական զույգը վաճառել է սեփական երեխային հանուն iPhone-ի


16:34 , 18 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Չինացի ամուսինները վաճառել են իրենց նորածին փոքրիկին և այդ գումարով իրենց համար սմարթֆոն գնել:

Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը` Շանհայի ոստիկանությունը ձերբակալել է ամուսնական մի զույգի, որ իրենց երեխային վաճառել է iPhone գնելու համար:

Ոստիկանությանը տված ցուցմունքի համաձայն` չաշխատող ամուսնական զույգը դեռ մինչև իրենց աղջկա ծնվելը երեխայի վաճառքի համար համացանցում հայտարարություն են տեղադրել: Հայտարարության մեջ նշվել է, որ իրենց երեխային կվաճառեն նրան, ով ամենից շատ կվճարի երեխայի համար: Եվ անմիջապես ծննդաբերությունից հետ փոքրիկին հանձնել են «գնորդին»:

Ինչպես նշում են չինական լրատվամիջոցները` երեխայի արժեքը կարող էր կազմել 30-ից մինչև 50 յուան: Այս գումարի դիմաց երիտասարդ ծնողները գնել են iPhone, թանկանոց կոշիկներ և այլ իրեր:

Երիտասարդ ամուսնական զույգը արդարացել է` ասելով, որ  իրենք բացի այս փոքրիկն ունեն նաև 2 երեխա, և ևս մեկի համար բարեկեցիկ կյանք չէին կարող ապահովել: