Հնդիկ հնագետները սրբի «մարգարեական երազից» հետո որոնում են 50 մլրդ դոլար արժողությամբ գանձը


16:16 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հնդիկ հնագետները սկսել են որոնել առասպելական գանձերը, որոնց մասին տեղի սրբերից մեկն իմացել է իր «մարգարեական երազում»՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով երկրի Հնագիտական ծառայությանը: 

Հատկանշական է, որ հոկտեմբերի 13-ին հնագետների ու երկրաբանների խումբն ուսումնասիրել է ենթադրյալ գանձերի պահման տեղանքը ու գետնի տակ՝ մոտ 20 մետր խորության վրա հայտնաբերել ծանր մետաղների հետքեր: 

Պեղումներն սկսվել են 19-րդ դարի ամրոցի տեղանքում, որը դարձել էր ռաջա Ռաո Ռամո Բակշ Սինգհի ապաստանը Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում: 

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, գանձի արժեքը կարող է գնահատվել մինչև 50 մլրդ դոլար: