Աշխարհի ամենայուրօրինակ և զարմանալի այգիները (25 Photo)


21:30 , 18 հոկտեմբեր, 2013

Ներկայումս ոչ մի խնդիր չի ներկայացնում այնպիսի այգի գտնել, որտեղ հնարավոր է հանգիստ նստել և մեկ բաժակ սուրճ վայելել կամ ուղղակի զբոսնել գեղեցիկ ծառուղիներով:

Ստորև ներկայացված այգիները շատ յուրօրինակ են, նման չեն մեկը մյուսին: Մեկը հայտնի է իր անաղմուկ և խաղաղ մթնոլորտով, մյուսը նման է իրական անտառի, իսկ երրորդը աղմկոտ է, լի երաժշտությամբ և արկածներով:

200 Բուդդաների այգի, Լաոս


200 Բուդդաների այգին կառուցվել է Լաոսի հոգևոր առաջնորդի՝ Բունլիա Սուլիտատի կողմից: Շինարարական աշխատանքները երկար տևեցին և Սուլիտատը չկարողացավ մասնակցել ողջ պրոցեսին, քանի որ խենթացավ: Այս այգին աներևակայելի տեսք ունի: Փոքրիկ տարածքի վրա հավաքված են Բուդդաների, օձերի, աստվածների և հնդկական առասպելաբանության 200 արձաններ: Այգու ճշգրիտ նախագծման շնորհիվ այցելուները կարող են մոտենալ յուրաքանչյուր արձանին և մանրամասն ուսումնասիրել դրանք: Որոշ արձանների բարձրությունը հասնում է 20 մետրի, կառուցման ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրունքները և արդյուքնում ստացվել են հիասքանչ ստեղծագործություններ:


Կանաչ լիճ, Ավստրիա

Այս այգին գտնվում է ավստրիական Տրագոեսս քաղաքում: Մարդիկ գալիս են այստեղ, որպեսզի հաճելի ժամանց անցկացնեն, նստեն նստարանների վրա, պիկնիկ կազմակերպեն և հիանան սարերի և լիճի չքնաղ տեսարաններով: Լճի ջուրն ունի յուրահատուկ երանգ: Ամռանը ջրի մակարդակը երկու մետրից բարձրանում է մինչև 10 մետր: Այդ ժամանակ այգին ամբողջովին հեղեղվում է և մնում է ջրի տակ: Թերևս սա աշխարհում միակ վայրն է, որտեղ Դուք կարող եք տեսնել սովորական աշխարհը ջրի տակ: Այդ երևույթը շարունակվում է մինչև ձմեռ:


Ծաղիկների այգի Կյոկենհոֆ, Նիդերլանդներ


Կյոկենհոֆը հայտնի է ամբողջ աշխարհով իր կակաչների հսկայական տարածքներով: 32 հեկտար տարածքի վրա աճում են ծաղիկների ավելի քան 100 տեսակներ: Կակաչներից բացի այգում աճում են բազմաթիվ այլ ծաղիկներ՝ յասամաններ, օրխիդեաներ, վարդեր, շուշաններ և այլն: Գարնանը այգի են այցելում մոտ 800.000 զբոսաշրջիկներ: Այգին գործում է միայն մարտից ամսից մինչև մայիս ամիսը:

 

Տիեզերական այգի, Շոտլանդիա


Այգու հեղինակների՝ Չարլզ Ջենիքսի և Մեգգի Չեսվիկի ամուսնական զույգի խոսքերի համաձայն այս վայրը պետք է մարդկանց պատկերացում հաղորդի տիեզերքի մասին և դրա հետ մեկտեղ նաև մարդու մասին: Ավանդական ծաղիկների տարատեսակներ և հարմարավետ նստարաններ չկան: Սակայն այստեղ կարելի է գտնել ֆուտուրիստական օբյեկտներ՝ բուրգերի, կամուրջների և աստիճանների տեսքով:  


Loveland Park, Հարավային Կորեա

Loveland-ը քանդակների այգի է և գտնվում է այն Չեջուդո կղզում: Այգու հիմնական թեմատիկան սեքսուալությունն է իր բոլոր դրսևորումներով: Այգում ցուցադրված են 140 քանդակներ, որոնք ներկայացնում են մարդկանց տարբեր սեքսուալ դիրքերում: Ինչպես նաև ցուցադրվում են կրթական ֆիլմեր:


Թռչյունների այգի Ջուրգոնում, Սինգապուր


Ջուրգոնում հավաքված են թռչյուններ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Այգու հիմնական յուրահատկտությունն այն է, որ այցելուների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվաում, որ թռչյուններն ապրում են ազատության մեջ, քանի որ շրջակայքում ոչ մի վանդակներ չկան: Թռչյունների յուրքանչյուր խմբի համար ստեղծված են նրանց համար սովորական պայմաններ: Օրինակ, պինգվինների համար օդափոխիչներ են տեղադրել, իսկ ֆլամինգոների համար մեծ արհեստական ավազան:
Ամենից շատ այցելուները սիրում են ուսումնասրիել թութակներին: Այգում կան թութակների 110 տեսակներ: Դուք կարող եք հետևել թռչյունների կյաքնին, թե ինչ են նրանք ուտում, որտեղ են քնում, ինչպես են խնամում իրենց ձագուկներին:


Crocosaurus Cove, Ավստրալիա

Ցանկանու՞մ եք լողալ երեք մետարանոց կոկորդիլոսի հետ կամ գրկել նրա 20 սանտիմետրանոց ձագուկին: Այդ երկու ցանկությունները կարելի է իրականացնել ավստրալիական Crocosaurus Cove այգում, որը նվիրված է այս փառահեղ և չափազանց վտանգավոր կենդանիներին: Դուք, իհարկե, չեք լողա նրանց հետ կողք կողքի, Ձեզ կանջատի հատուկ «մահվան վանդակը», սակայն կոկորդիլոսների հետ  միևնույն տարածքում գտնվելը վախենալու է թվում:


Մեղսագործների այգի, Թաիլանդ

Անկայուն հոգեկանով մարդկանց խորհուրդ չի տրվում այցելել այս այգի: Խնդիրը նրանում է, որ այգու տարածքում ներկայացված են մարդկանց քանդակներ, որոնց սպանում են, կախում, կամ նրանց ուտում են ինչ-որ առասպելական կենդանիներ և այլ խոշտանգումների տեսարաններ, իբրև թե ցուցադրելով «դժոխքը երկրի վրա»: Բացի այդ այգու տարածքում տեղադրված են բարձրախոսների, որոնցից հնչում են սարսափելի ձայներ, նյարդայնացնող երաժշտություն և պատվում է տարբեր սարսափելի պատմություններ, բայց, բարեբախտաբար, թայերեն:


Շախմատային այգի, Ճապոնիա

 

Ճապոնական Օսական քաղաքում մի այգի է բացվել, որ նվիրված է շախմատին: Բոլոր ճանապարհները, սեղանները, մանկական խաղահրապարակներն արված են շախմատային ոճի մեջ:  Այգում կարելի է գտնել այլ սեղանի խաղերի պարագաներ: Զբոսաշրջիկների մոտ այս այգին այքան էլ հայտնի չէ, սակայն տեղի բնակիչներն այն շատ են սիրում և հաճախակի գալիս են այստեղ իրենց երեխաների հետ միասին: