Արարատի փոխհատուցման հնարավորությունը կամ զգուշացեք Դաշյանից


15:46 , 18 հոկտեմբեր, 2013

1383170_618836361502651_1449963251_nFootsport.am-ը գրում է.

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերն արդեն վաղվանից կներգրավվեն պայքարի: Մեր առաջնությունում դադար էր, և թիմերը գտնվումէին հարաբերական արձակուրդում, ինչը պայմանավորված էր մեր ազգային և երիտասարդական հավաքականների մրցելույթներով: 

Մինչ առաջնության դադարը, 7-րդ մրցափուլի վերջին հանդիպումներն ավարտվել էին սեպտեմբերի վերջերին:

Ստացվում է, որ հոկտեմբերին մեր ակումբները դեռևս ոչ մի պաշտոնական հանդիպում չեն անցկացրել:  Սակայն սա, բնականաբար չի նշանակում, որ թիմերը գտնվել են պարապուրդի մեջ: Շարունակվել են մարզումները, երկկողմանի հանդիպումները, և կախված նրանից, թե ինչպիսի արդյունավետությամբ են դրանք ընթացել, ցույց կտան առաջիկա հանդիպումները:

Ինչպես է 7-ին հաջորդում 9-ը

Եվ այսպես, ավարտվել է 7-րդ մրցափուլը և դրան հաջորդում է… 9-րդ տուրը: Դե իսկ 8-ի հանդիպումները կկայանան ավելի ուշ, քանի որ մեր հավաքականների նախապատրաստությամբ պայմանավորված, դրանք հետաձգվել էին: Թերևս, կարելի էր առաջնության խաղացանկն կազմել այնպես, որ նման  անհրաժեշտություն չառաջանար:

Որքան տեղյակ ենք, առաջնության խաղացանկից առաջ արդեն իսկ հայտնի էին մեր հավաքականների հանդիպումների օրերը: Սակայն, միաժամանակ, սա ունի իր դրական կողմը, քանի որ 9-րդ մրցափուլի հանդիպումների զույգերն ավելի ինտրիգային են, քան 8-րդին է: Ստացվել է այնպես, որ  հոկտեմբերի 19-ին և 20- ին զույգեր են կազմել առաջին և 2-րդ քառյակները:

Արարատի փոխհատուցման հնարավորությունը

Իհարկե, միշտ էլ առաջատարի մասնակցությամբ հանդիպումներն առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում: Այս առումով մրցափուլի կենտրոնական հանդիպումը կարելի է համարել Միկա-Արարատ մրցավեճը: Դաշտի տերերը` միկացիներն, այժմ 4-րդ հորիզոնականում են և առաջիկա մրցակցին զիջում են 3 միավորով: Այնպես որ` հաղթանակի դեպքում Միկան միավորներով կհավասարվի Արարատին: Դժվար է կանխագուշակել, թե արդյոք Միկան, ինչպես առաջին շրջանում, կկարողանա  3 միավոր կորզել արարատցիներից:

Հիշեցնենք, որ 2-րդ մրցափուլում Միկան նվազագույն հաշվով առավելության է հասել Արարատի նկատմամբ: Ընդհանուր առմամբ,  այս առաջնությունում  Միկան ընդամենը 2 անգամ է խաղադաշտից հեռացել հաղթանակած, փոխարենը միկացիները միակն են, որ դեռևս չեն ճաշակել պարտության դառնությունը: Արարատն իր հերթին ամենաշատ հաղթանակներ է տոնել`4, և իր միակ պարտությունը կրել է հենց Միկայից: Այնպես որ արարատցիները բնականաբար կձգտեն փոխհատուցման հասնել  և ամրապնդել առաջատարի դիրքը: Հետաքրքիր է, որ հենց այս  թիմերն են առաջնությունում  ամենահուսալիները. Միկան  սեփական դարպասն է ընդունել 6, իսկ Արարատը` 4 գոլ: Թերևս, այս խաղում ավելի գերադասելի է Արարատի հաղթանակի հավանականությունը, որի հարձակման գիծն ավելի ագրեսիվ է գործում:

Գևորգ Նռանյանին և Ալեքսանդր Ռակիչին հաջողվել է 4-ական անգամ գրավել մրցակիցների դարպասները, իսկ ահա Միկայի ներկայիս ամենարդյունավետ խաղացողը 2 գոլ հեղինակած Ալեքսն է, ով, ինչպես հայտնի է, պաշտպանական գծի խաղացող է: Բոլոր դեպքերում, կարևոր է, թե ինչպես են օգտագործել թիմերն այս հարաբերական դադարը:

Չմոռանանք նաև, որ Արարատի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այս ընթացքում գտնվում էր Լեհաստանում, որտեղ նրա ղեկավարած մինչև 19 տարեկանների հավաքականը մասնակցում էր որակաորման 1-ին փուլի մրցաշարին, իսկ գլխավոր մարզչի բացակայությունը կարող է իր դերն ունենալ:

Զգուշացեք Դաշյանից

Հոկտեմբերի 20-ին կկայանա Փյունիկ-Գանձասար մրցախաղը, որը նույնպես հետաքրքիր մրցավեճ է խոստանում: Փյունիկցիներն այժմ 11 միավորով 2-րդ հորիզոնականում են և մեկ միավորով են առաջ կապանյան թիմից: Փյունիկի օգտին է այն հանքամանքը, որ խաղային պրակտիկայի խնդիր ֆուտբոլիստները գրեթե  չունեն, քանի որ նրանցից շատերն ընդգրկված էին մեր երիտասարդական հավաքականում և մասնակցեցին ընտրական 2 հանդիպման: Սակայն պարզ չէ, թե հոգեբանական ինչպիսի պատրաստվածությամբ նրանք կներկայանան հաշվետու հանդիպմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ